00:38 | 06.12.12 | Նորություններ | 1761

«Գեղեցիկ» հեռախոսահամարներն Orange-ում անվճար կլինեն մինչեւ հունվարի 15-ը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը երկարացնում է պլատինե, ոսկե, արծաթե եւ բրոնզե համարներն անվճար ձեռք բերելու հնարավորությունը մինչեւ հունվարի 15-ը:

Հատուկ համարները Orange-ում կարելի է ձեռք բերել անվճար` միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրությունների 6000, 10,000 եւ 20,000 ամսական բաժանորդավճարով սակագնային պլաններին:

Ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե եւ պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե եւ արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում: