00:44 | 29.11.12 | Նորություններ | 3278

Orange-ի շարժական խանութը սկսում է շրջայցը Հայաստանի մարզեր

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը հայտարարել է իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին:

Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր` հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ:
 
Orange-ի շարժական խանութը այցելուներին կառաջարկվի Orange-ի ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաեւ ընկերության խանութներում ներկայացված հեռախոսների եւ համակարգիչների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ եւ այլն: Այստեղից հնարավոր կլինի գնել նաեւ Orange-ի Խոսենք եւ Ամեն ամիս ձայնային ծառայությունների քարտեր, վերալիցքավորել հաշիվը եւ կատարել ամսական բաժանորդագրության վճարումները:

«Ուրախ ենք սկսել հատուկ մարզերի բնակիչների համար նախատեսված այս ծրագիրը, որի նպատակն է հնարավորինս հարմարավետ եւ հասանելի դարձնել մեր ծառայություններից օգտվելը: Համարում ենք, որ սա մեր խանութներից մեկն է, միայն այն տարբերությամբ, որ այն թույլ է տալիս մեզ մոտ լինել մեր բաժանորդներին այն վայրերում, որտեղ նրանց դժվար է տեղաշարժվել կամ այցելել մոտակա քաղաքի Orange-ի խանութը` մեր ծառայություններից օգտվելու համար», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի շարժական խանութն իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մխչյան գյուղից, իսկ դեկտեմբեր եւ հունվար ամիսներին կայցելի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերի գյուղեր: