05:55 | 27.11.12 | Նորություններ | 2938

Երեք Orange ընտանիք ամանորյա տոները կանցկացնի Փարիզում

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր հայտնի դարձան այն երեք  ընտանիքները, որոնք Orange Ընտանիք փաթեթի բաժանորդ են եւ ակտիվացրել են այն հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում` դառնալով 1000-րդ, 2000-րդ եւ 3000-րդ ակտիվացնողները, ըստ նախապես հայտարարված կանոնների: Երեք ընտանիքներն էլ կստանան բացառիկ ամանորյա նվեր. եռօրյա այցելություն Փարիզ փաթեթի բոլոր անդամների համար: Ուղեգիրը կներառի օդանավի տոմսեր, ինչպես նաեւ` հյուրանոց Փարիզում: Հաջողակ ընտանիքներից մեկը Վանաձորից է, երկրորդը` Էջմիածնից, իսկ երրորդը` Արտաշատից:

«Մենք այսօր չափազանց ուրախ ենք` հերթական անգամ մեր բաժանորդներին հրաշալի հնարավորություն ընձեռելու համար: Ամանորը Փարիզում, այն էլ ընտանիքի անդամների հետ, թերեւս լավագույն նվերն է, որ Orange-ը կարող է մատուցել իր բաժանորդներին: Հուսով ենք, որ Orange-ի շնորհիվ գալիք ամանորյա տոները ամենահիշարժանը կդառնան այս ընտանիքների համար»,- ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange Ընտանք փաթեթը ներառում է միանգամից երեք SIM քարտ, որոնց բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը վճարում է 20 դրամ օրավարձ: Orange Ընտանիք փաթեթին կարող է միանալ նաեւ արդեն գոյություն ունեցող մեկ Orange Խոսենք բաժանորդ, ով եւս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:

Orange Ընտանիք փաթեթը կարելի է ձեռք բերել 1500 դրամով, իսկ փաթեթում ներառված 3 SIM քարտերից յուրաքանչյուրն ունի ներառված 500 դրամի խոսելաժամանակ: