07:30 | 22.11.12 | Նորություններ | 3709

ԱրմենՏել-ը եւ ՎՏԲ-Հայաստան բանկ-ն առաջարկում են մարզերի բնակիչներին պլանշետային համակարգիչներ եւ սմարթֆոններ

ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է ՎՏԲ - Հայաստան բանկի հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար:  

Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150000 դրամ եւ ավել արժեքով եւ գնել այն տարաժամկետ պայմանով առանց բանկ այցելելու: Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձեւակերպել Beeline վաճառքի եւ սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում:

«ԱրմենՏել-ի եւ ՎՏԲ-Հայաստան բանկի համագործակցությունը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել սարքավորումների վաճառքը մարզերում, իսկ սպասարկումն` ավելի արագ եւ որակյալ: Բարելավելով սպասարկման որակը` մեր ընկերությունը հաշվի է առնում ժամանակակից  հեռախոսային շուկայի եւ համակարգչային տեխնիկայի նորարարությունները: Մենք մշտապես թարմացնում ենք հեռախոսների տեսականին եւ հրավիրում Հայաստանի մարզերի բնակիչներին օգտվել համագործակցության այս ծրագրից եւ ձեռք բերել ամենահայտնի ապրանքանիշերի    ժամանակակից պլանշետային համակարգիչ  կամ սմարթֆոն», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայտ ձեւակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: