Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը
23:46 | 18.11.12 | Նորություններ | 1821
Երեւան/Մեդիամաքս/. «Շախտյոր» ֆուտբոլային ակումբը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հայտարարում են համատեղ մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը կմեկնի Դոնեցկ` դեկտեմբերի 5-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր»-«Յուվենթուս» հանդիպմանը:
«Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի առանցքային խաղացողներից է եւ կարելի է ասել, որ այսօր ողջ Հայաստանը երկրպագում է Դոնեցկի ակումբին: Շատ ուրախ եմ, որ «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դրական արձագանք տվեց համատեղ մրցույթ անցկացնելու մեր առաջարկությանը», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Մրցույթի հաղթողը կստանա.
• Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Երեւան ավիատոմս;
• Շախտյոր-Յուվենթուս հանդիպման տոմս (Դոնբաս-Արենա, դեկտեմբերի 5);
• Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում (www.victoria.ua/ru/)` 2 գիշեր;
• Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի եւ Շախտյորի թիմի ավագ Դարիո Սռնայի հետ:
Մրցույթի պայմաններին ծանոթանալու համար հետեւեք այս հղմանը. http://www.mediamax.am/am/news/henrikh-mkhitaryan/6262/:
Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին: