03:49 | 24.10.12 | Նորություններ | 901

7 դպրոցական թիմ կմրցի «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում

Երեւան/Մեդիամաքս/.Դպրոցականներից կազմված 7 թիմ հոկտեմբերի 25-ին կմրցի Հայաստանի ռոբոտների «ԱրմՌոբոտիքս» բաց առաջնության շրջանակներում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում:

3 թիմով հանդես կգա «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կներկայացնի 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ, հայտնել են առաջնության կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում:

Մասնակիցները նախագծել ու պատրաստել են ռոբոտներ, որոնք կանցնեն լաբիրինթոսը, կգտնեն ճիշտ ուղիները և ետ կվերադառնան դեպի սկզբնակետ:

Մրցույթը կկայանա հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Մանուկյան» դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 40 շենք): Մուտքն ազատ է:

ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: