01:49 | 23.10.12 | Նորություններ | 1275

    Հայ-հնդկական կենտրոնում կանցկացվի մարդկային ռեսուրսների կառավարման թեմայով դասընթաց

    Երեւան: Մեդիամաքս: Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում կանցկացվի «Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություն. քաղաքականություն և ընթացակարգեր» թեմայով նոր դասընթաց:

    Դասընթացը կանցկացվի նոյեմբերի 12-ից նոյեմբերի 14-ը, հայտնել են կենտրոնում:

    Դասընթացը նախատեսված է մարդկային ռեսուրսների կառավարման ասպարեզում գիտելիքները զարգացնող մասնագետների համար, ինչպես նաև  բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ՄՌ կառավարման գործնական գիտելիքներ՝ իրենց ձեռնարկություններում/ընկերություններում կիրառելու համար:

    Դասընթացը կտեւի 3 օր՝ 3-ական ժամ (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի) 18:30 - 21:30-ը, դասընթացի լեզուն հայերեն է, արժեքը՝ 20 000 դրամ:
     
    Դասընթացի և մասնակցության պայմանների մասին մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է այցելել այստեղ: Գրանցվելու համար պետք է մինչև  նոյեմբերի 9-ը լրացնել համապատասխան հայտը:  Հավելյալ տեղեկությունների համար առաջարկվում է զանգահարել 010  556810 հեռախոսահամարով, իսկ կորպորատիվ դասընթացի համար դիմել r.safaryan@armindia.am էլ. հասցեով: