07:12 | 18.10.12 | Նորություններ | 2875
Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը Ucom եւ Interactive TV ընկերությունների հետ համատեղ հատուկ առաջարկ է մշակել իր քարտապանների համար:
Այսուհետ «Մագնիս» արտոնությունների ծրագրի շրջանակներում նշված ընկերությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ ինտերնետ-արագություն:
Մասնավորապես, U! Net Starter (8 մբ/վրկ) կամ Triple Play Classic (15 մբ/վրկ) ինտերնետ փաթեթների ձեւակերպման ժամանակ Ucom ընկերությունը հաճախորդներին կտրամադրի, համապատասխանաբար, 2 մբ/վրկ եւ 5 մբ/վրկ ինտերնետ:
Interactive TV ընկերությունը Inter box, Active box, Home box կամ Full box փաթեթների ձեռքբերման ժամանակ հաճախորդներին կտրամադրի 1 մբ/վրկ լրացուցիչ ինտերնետ-արագություն:
Ակցիան գործում է ինչպես նոր, այնպես էլ մինչ այդ բաժանորդագրված հաճախորդների համար, եթե նրանք հանդիսանում են Յունիբանկի քարտապան:
Յուրաքանչյուր հաճախորդ, որը Յունիբանկում ձեւակերպում է ցանկացած քարտ, դառնում է «Մագնիս» ծրագրի մասնակից, ուր ընդգրկված են մոտ 120 կազմակերպություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են մինչեւ 40% զեղչեր: