07:03 | 18.10.12 | Նորություններ | 2371

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանը հանգստյան օրերին կգօրծի նաեւ Երեւանում

Ս.թ. հոկտեմբերի 18-ից մինչեւ 2013 թ. հունվարի 31-ը շաբաթ եւ կիրակի օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները Երեւանից նույնպես կարող են զանգահարել մարզերի համար սահմանված մատչելի սակագներով:

Սակագները կկազմեն 7 դրամ/րոպե «Բարբառ» սակագնային պլանի ներսում եւ 37 դրամ/րոպե ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում` նախկին 77 դրամի փոխարեն, հայտնել են ընկերությունում: