08:49 | 20.09.12 | Նորություններ | 1179
Երեւան/Մեդիամաքս/. ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպությունը գործարկել է «Օնլայն Աջակցություն» (Live Support) նախագիծ, որը թույլ է տալիս արագ աջակցություն ստանալ «վեբ զանգի» միջոցով`«կիբեր» հարձակման փորձ նկատելու դեպքում:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, ծառայությունը կգործի շուրջօրյա:
Ծառայությունը անվճար է եւ հասանելի է կազմակերպության վեբկայքի աջ մասում:
«Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ օրեցօր զարգացող լարվածությունը դրսեւորվում է նաեւ «կիբեր» հարձակումների տեսքով եւ առաջացնում է ոչ միայն տեխնիկական խափանումներ, այլեւ օգտագործվում է հակաքարոզչական նպատակներով եւ ազդում է ՀՀ հեղինակության վրա: Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր տուժել են «կիբեր» հարձակման արդյունքում կամ մասնագիտական խորհրդի կարիք ունեն` պարբերաբար թիրախային կետում չհայտնվելու համար: Մեր մասնագետների փորձը թույլ կտա ճիշտ ուղղություն ցույց տալ նրանց` տեխնիկական խնդիրները վերացնելու եւ հետագայում նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու համար», - Մեդիամաքս-ին ասել է Սամվել Գեւորգյանը: