05:13 | 20.09.12 | Նորություններ | 1061

HTC-ն ներկայացրել է երկու նոր Windows Phone

Երեւան/Մեդիամաքս/. Թայվանական HTC-ն Նյու-Յորքում ներկայացրել է երկու նոր Windows Phone 8-րդ Windows օպերացիոն համակարգով` 8X եւ 8S դիսփլեյի համապատասխանաբար 10.9 եւ 10.2 սմ անկյունագծերով:

8X մոդելը կսկսի վաճառվել նոյեմբերից 50 երկրներում, իսկ 8S-ը՝ 52 երկրներում: Սմարթֆոններն օժտված են 8 եւ 5 մեգապիքսելանոց ետեւի եւ 2.1ՄՊ դիմացի ֆոտո- վիդեոխցիկներով:

Ընկերության բաժնետոմսերը տարեսկզբից արժեզրկվել են շուրջ 50%-ով՝ սարքերի թույլ վաճառքների պատճառով: Վերլուծաբանների կարծիքով, ընկերության սարքերը, չնայած դրական փորձագիտական արձագանքների, վատ էին վաճառվում թույլ մարքեթինգի եւ հզոր մրցակից հարավկորեական Samsung-ի ագրեսիվ քաղաքականության պատճառով: