12:18 | 05.09.12 | Նորություններ | 1960

Cafe4tune սոցցանցը սատարում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչին

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիկյան Cafe4tune սոցիալական ցանցը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչին, որով Հունգարիան առաջարկվել է բացատրություններ ներկայացնել հայ սպային դաժանաբար սպանած հանցագործին Ադրբեջանին փոխանցելու հանգամանքների մասին:

Cafe4tune սոցիալական ցանցի բոլոր այցելուները, անկախ գտնվելու վայրից, տեսնում են համապատասխան գրությունը իրենց էկրանների աջ վերին մասում: Գրության վրա սեղմելով, օգտատերը փոխանցվում են «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայք` Ռամիլ Սաֆարովի գործի մասին պատմող հոդվածի վրա: