16:27 | 17.08.12 | Նորություններ | 1026

Twitter-ը սահմանափակում է իր հենքի վրա ստեղծված հավելումների օգտագործողների թիվը

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ցանկացած նոր հավելում, որը ցանկանում է ունենալ ավելի քան 100 հազ. օգտագործող, սոցցանցից պետք է ստանա այն տարածելու թույլտվություն:

Արդեն իսկ 100 հազարից ավել օգտագործող ունեցող հավելումները կարող են ընդարձակել իրենց «լսարանը» 200%-ով, ինչից հետո պետք է ստանան ընկերության թույլտվությունը՝ ապագա աճ ապահովելու համար:

Ընկերության քայլը բացատրվում է ծրագրավորման ինտերֆեյսի օգտագործման չարաշահումը կանխելու նպատակով: Համամնան քայլի է դիմում նաեւ Google-ը՝ մտադրվելով վճար պահանջել իր Google Maps գործիքից օգտվող հավելումների հեղինակներից:

Twitter-ի բազայի վրա գործող հավելումներից առավել հայտնի են Tweetdeck-ը, Hootsuite-ը եւ Twitpic-ը: Սոցցանցի այս քայլի քննադատները համոզմումք են հայտնել, որ այն կխոչընդոտի նորարար պրոդուկտների ի հայտ գալուն: