Երեւան/Մեդիամաքս/. Ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջին անգամ գործարկվել է դրամական շահումով խաղ, գրում է BBC-ն:
Բրիտանական Gamesys ընկերության կողմից թողարկված Bingo Friendzy հավելվածը թույլ է տալիս Միացյալ Թագավորության չափահաս օգտատերերին խաղալ ցանցում եւ դրամական շահումներ ստանալ:
Սոցցանցի խոշորագույն «խաղային» գործընկեր Zynga ընկերությունը, որի հավելվածներից օգտվում են նաեւ Հայաստանում, եւս խոստանում է հաջորդ տարի գործարկել դրամական շահումով խաղեր: