14:14 | 03.08.12 | Նորություններ | 1304

Ինտերնետում հայտվել են Google-ի լոնդոնյան գրասենյակի լուսանկարները

Երրեւան/Մեդիամաքս/. Google-ը նոր գրասենյակ է բացել Լոնդոնում, որի դիզայնը համատեղում է բրիտանական ավանդույթները եւ պոստմոդերնիզմը:

Google-ի գրասենյակների նկարները դիտելը դարձել է ինտերնետում հաճելի ժամանակ անցկացնելու տարածված ձեւերից մեկը, քանի որ այդ ընկերությունում աշխատանքային միջավայրը խիստ տարբերվում է ավանդական պատկերացումներից:

Ընկերության լոնդոնյան երրորդ գրասենյակը՝ «Super HQ»-ը, բացվել է Քովենթ այգու հարեւանությամբ գտնվող Renzo Piano շենքի 8-րդ հարկում: