12:24 | 21.07.12 | Նորություններ | 3596

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Խոսում է քաղաքը» սակագնային պլանն արդեն հասանելի է երկու տարբերակով

Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ անհատների ու փոքր ձեռնարկությունների համար նախատեսված «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանն արդեն հասանելի է երկու տարբերակով:

5500 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ընտրել ներառված ծառայությունների առավել հարմար տարբերակը.

Ներառված ծառայություններ

I տարբերակ

II տարբերակ

Ներցանցային խոսելաժամանակ (րոպե)

1500

1500

Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր (րոպե)

150

0

SMS-ներ դեպի ՀՀ բջջային ցանցեր (SMS)

150

150

Ինտերնետ (ՄԲ)

0

1500

Ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների: