16:47 | 28.06.12 | Նորություններ | 4233

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրել է էսսեների մրցույթի հաղթողներին

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարված էսսեների մրցույթի երեք հաղթողներն այսօր արժանացել են պլանշետային HTC համակարգչի, Blackberry 9700 եւ Galaxy Nexus S սմարտֆոնների: Խրախուսական պարգեւներ են ստացել նաեւ տարբեր բուհեր ներկայացնող եւս 8 ուսանող:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է մայիսին հայտարարած մրցույթի արդյունքները: Էսսեների միջոցով տեղեկատվական դարաշրջանի դերը գնահատելու համար նախապես առաջարկվել էին հատուկ մշակված թեմաներ.

- Ո՞րն է համացանցի դերը հասարակության կյանքում:

- Ինչպիսի՞ն կարող է լինել բջջային ինտերնետի ազդեցությունը կրթության ոլորտում եւ առօրյա կյանքում:

- Ո՞րն է դրա զարգացման հաջորդ փուլը:

- Կարո՞ղ է, արդյոք, սոցիալական մեդիան փոխել կյանքը:

Բոլոր աշխատանքները գնահատվել են անանուն ստուգման սկզբունքով: Առանձնահատուկ կարեւորվել է հետազոտությունների ընթացքում առցանց տեղեկատվական աղբյուրների կիրառումը:

«Հաջողության հասնելու առաջին քայլն սկսվում է ձգտման պատրաստակամությունից: Կարեւոր է նաեւ տեղեկացված լինելու պայմանը: Համացանցը եւ թվային ապագա ենթադրող տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը: Դրանցից արդյունավետ օգտվելու ընտրությունը ձերն է: Փորձեք կիրառել համակարգված մոտեցում եւ գնահատել սովորելու համար առկա միջավայրը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: