15:48 | 27.06.12 | Նորություններ | 1906

Socialbakers-ը ներկայացրել է սոցիալական մեդիայում առավել արդյունավետ գործող ապրանքանիշների տասնյակը

Երեւան/Մեդիամաքս/. Socialbakers կայքը նշել է այն 10 համաշխարհային ապրանքանիշների անվանումները, որոնք սոցիալական մեդիայում առավել արդյունավետ երկխոսություն են վարում հաճախորդների եւ երկրպագուների հետ:

Սոցիալական ԶԼՄ-ներում ակտիվ գործունեություն ծավալած ամենահաջողակ ապրանքանիշների լավագույն եռյակում են  KLM-ը («Թագավորական հոլանդական ավիաուղիներ»), T-Mobile USA-ը եւ Sony Mobile ընկերությունը:

Տասնյակում են հայտնվել AirAsia-ն, Sephora օծանելիքի եւ կոսմետիկայի խանութների ցանցը, Tesco բրիտանական ընկերությունը, Nike Running-ը, Next-ը, Redbox-ը եւ Virgin Media-ն:

Socialbakers-ը “սոցիալապես նվիրված” ապրանքանիշների եւ ընկերությունների նոր չափանիշը թողարկել էր նախորդ շաբաթ: