15:50 | 26.06.12 | Նորություններ | 3412

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է` «Opera Mini անսահմանափակ»

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել անսահմանափակ ինտերնետից:

Դա անելու համար անհրաժեշտ է ներբեռնել Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացնել «Opera Mini անսահմանափակե փաթեթը, հավաքելով *776#, եւ ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ.

- անսահմանափակ ինտերնետ` Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը);

- հավելյալ 15 ՄԲ` վերոնշյալ բացառությունների համար:

«Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, հնարավոր է կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:

Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ եւ թեթեւ դիտում:

Ծանոթություն.

«Opera Mini անսահմանափակ» փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X եւ 7.X տարբերակներից օգտվելիս:

«Opera Mini անսահմանափակ» փաթեթից չեն կարող օգտվել «18+ե, «ԵՍ» եւ «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդները:

«Opera Mini անսահմանափակ» փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս:

Ծառայությունը չի գործում ռոումինգում:
   
Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: