16:53 | 25.05.12 | Նորություններ | 1452

    Աբդուլլահ Գյուլը եւ Սերգեյ Բրինը փորձարկել են Google-ի ինքնակառավարվող մեքենան

    Ինչպես գրում է Businessinsider-ը, Թուրքիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող Google ընկերության կենտրոնակայան Googleplex: 

    Մեքենայում Գյուլի կողքին նստած Սերգեյ Բրինը կրում էր Google-ի Project Glass ակնոցները, որոնք կրելիս հնարավոր է տեսնել տեղեկություններ համացանցից:

    Աղբյուրը գրում է, որ հեռանալով Google-ի նախագահի պաշտոնից՝ Բրինը ավելի շատ ժամանակ է ծախսում այնպիսի խելահեղ նախագծերի վրա, ինչպիսիք են ինքնակառավարվող մեքենաների եւ իրականությունը ընդլայնող ակնոցների ստեղծումը: