17:11 | 22.05.12 | Նորություններ | 3146

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժեքավոր սարքավորումներ է տրամադրել ՀՊՃՀ-ին

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին տրամադրել է սերվերային սենյակների պահարան, սերվեր, փոխանջատիչ, օպտիկա-մալուխային ցանցերի փոխարկիչներ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ:

Վերջինիս հաշվին, ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին եւ երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից: Առանձին Wi-Fi անկյուն կգործի նաեւ համալսարանի գրադարանում:
 
«Նորարար լուծումներով կահավորված լաբորատորիան եւ տեխնիկայի ժամանակակից միջոցներից օգտվելու հնարավորությունը ուսանողությանը թույլ կտան ավելի արագ բացահայտել սեփական մտավոր ներուժը: Դա կարեւոր հիմք է` հատկապես ճշգրիտ գիտությունների հատվածում մեր երկրի մրցակցային առավելությունը լիարժեք դրսեւորելու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: