09:25 | 22.05.12 | Նորություններ | 1613

Հայ-հնդկական կենտրոնում կանցկացվի Linux թեմայով դասընթաց

Երեւան/Մեդիամաքս/. Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (EIF) կանցկացնեն «Լինուքս Օպերացիոն Համակարգ» թեմայով դասընթաց:

Դասընթացը կանցկացնի Լինուքսի փորձառու մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Պետրոսյանը, ով 2000 թ.-ից նշված ոլորտում դասավանդման բացառիկ փորձ ունի եւ 1994 թ.-ից սկսած ներգրավված է Լինուքս համակարգի վրա հիմնված խոշոր նախագծերում:

Դասընթացը նախատեսված է այն անհատների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել լիարժեք պատկերացում Լինուքս (Linux) օպերացիոն համակարգի մասին:
 
Դասընթացը կմեկնարկի մայիսի 30-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 20-ը (30 ժամ, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, 18:00-21:00-ն): Այն անցկացվելու է
Հայ-հնդկական  ՏՀՏ գերազանցության  կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, 1-ին հարկ, Մաթեմատիկյաի եւ Մեխանիկայի  ֆակուլտետի մասնաշենքում: Դասընթացը կանցկացվի հայերեն լեզվով:

Վճարը կազմում է 25 000 դրամ:
 
Մասնակիցները պետք է տիրապետեն համակարգչի օգտագործման հիմնական հմտություններին, ինչպես նաեւ ունենան որեւէ օպերացիոն համակարգի միջավայրում աշխատելու փորձ (օրինակ` Microsoft Windows):

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայականներ :
 
Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել http://www.aitc.am/eng/online_registration/   եւ լրացնել օնլայն մասնակցության հայտը մինչեւ մայիսի 30-ը:

Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010 556810 հեռախոսահամարով: