10:46 | 18.05.12 | Նորություններ | 830

Հայ-Հնդկական կենտրոնում դասընթաց կանցկացվի Linux-ի ցանցային աշխարի թեմայով սեմինար

Երեւան/Մեդիամաքս/. Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը մայիսի 21-ին, 18:00-20:00-ը կանցկացնեն Լինուքսի ցանցային աշխարհը (Linux Networking World) թեմայով սեմինար:

Սեմինարը կանցկացնի տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Պետրոսյանը, ով  2000 թ.-ից նշված ոլորտում դասավանդման բացառիկ փորձ ունի եւ ներգրավված է Լինուքս համակարգի վրա հիմնված խոշոր նախագծերում սկսած 1994 թ.-ից, հայտնել են Հայ-Հնդկական կենտրոնում:

Սեմինարը տեղի կունենա Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում՝  ԵՊՀ  Մաթեմատիկայի եւ Մեխանիկայի ֆակուլտետի 1-ն հարկում: Մասնակցությունն անվճար է:

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 21-ն այցեյել այստեղ եւ լրացնել օնլայն մասնակցության հայտը` հստակ նշելով սեմինարի անվանումը: Մանրամասն տեղեկությունների զանգահարել 010 55 68 10 հեռախոսահամարով: