11:56 | 11.05.12 | Նորություններ | 1637
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն Առաջնորդների դպրոցի ուսանողներին ներկայացրել է շուկայում մրցունակ մնալու եւ առաջնորդելու հմտությունները:
«Աշխատանքային առողջ միջավայր, նոր չափանիշ սահմանելու համարձակություն, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամք, պատասխանատվություն և արդյունքի հասնելու հետևողականություն. մոտավորապես այսպիսին պետք է լինի այն կազմակերպության ռազմավարությունը, որը ձգտում է լինել առաջատար և առաջնորդել իր օրինակով: Այդ ամենի հիմքում, սակայն, պետք է լինի ոչ միայն սպառողի, այլև ամբողջ հասարակության հանդեպ պատասխանատվությունը»,-Առաջնորդների դպրոցի ուսանողներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: