13:45 | 01.05.12 | Նորություններ | 1015

Երեւանում կանցկացվի կիբեր-իրազեկություն թեմայով սեմինար

Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մայիսի 3-ին, ժամը 18:00-ից 20:00-ը կանցկացնեն կիբեր-իրազեկություն թեմայով սեմինար:

Սեմինարը կանցկացնի Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի մասնագետ Վահան Մարկարովը:

Սեմինարը տեղի կունենա Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում՝  ԵՊՀ, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, 1-ն հարկ: Մասնակցությունն անվճար է:

Գրանցվելու համար պետք է այցելել  http://www.aitc.am/eng/online_registration եւ լրացնել օնլայն մասնակցության հայտը մինչեւ ս. թ. մայիսի 3-ը: 

Տեղեկությունների համար` զանգահարել 010 55 68 10 հեռախոսահամարով: