17:19 | 27.04.12 | Նորություններ | 2893
Երեւան/Մեդիամաքս/. 7-րդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր հովանավորությունը:
Այս տարի «Ազգային պատկերասրահ» փառատոնը տեղի կունենա ապրիլի 28-ից մայիսի 26-ը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
2012-ին փառատոնը կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ապրիլի 28-ին, ժ.19.00-ին տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի հանդիսավոր բացման` «Վիվա Իտալիա» համերգը: