14:18 | 11.04.12 | Նորություններ | 3630
Երեւան: Մեդիամաքս: Այսօր լայնաշերտ ինտերնետից Հայաստանում օգտվում են 320 000 տնային տնտեսություններ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս տվյալներն այսօր ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:
«Այսօր լայնաշերտ ինտերնետից Հայաստանում օգտվում են 320 000 տնային տնտեսություններ, ինչը բնակչության շուրջ 40%-ն է, իսկ IP-հասցեների քանակով Հայաստանը առաջ է անցնում հարեւան Վրաստանից, որը գերազանցում է մեզ բնակչության թվով», - ասել է Վահե Դանիելյանը: