13:03 | 05.04.12 | Նորություններ | 826

Գյումրու տեխնոպարկի շինարարությունը կսկսվի մեկ ամսից. Տիգրան Դավթյան

Երեւան: Մեդիամաքս: Գյումրու տեխնոպարկի շինարարությունը կմեկնարկի այս տարվա մայիսին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012թ. ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում 5-10 նոր ՏՏ ձեռնարկություն կձեւավորվի, որոնք հետագայում կտեղափոխվեն միասնական տարածք:

Տիգրան Դավթյանը նաեւ նշել է, որ ծրագրի շրջանակներում “տարեցտարի պետության մասնակցության չափը նվազեցվում է”, իսկ մասնավոր հատվածի հետաքրքրությունը` աճում: Նրա խոսքով, ծրագրով հետաքրքրված են նաեւ օտարերկրյա ընկերությունները: