14:49 | 19.03.12 | Նորություններ | 1842

Հայ-Հնդկական կենտրոնը կանցկացնի ծրագրավորման նոր դասընթացներ

Երեւան/Մեդիամաքս/. Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կանցկացնի ծրագրավորման նոր դասընթացներ
 
Ինչպես տեղեկացրին կենտրոնում, դասընթացները կանցկացվեն հետեւյալ ուղղություններով. Linux Operating System Programming եւ Web Programming with HTML, CSS and JavaScript:

Դասընթացները տեղի կունենան Հայ-հնդկական  ՏՀՏ գերազանցության կենտրոնում՝  Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի  մասնաշենքի 1-ն հարկում:
 
Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել Հայ-Հնդկական կենտրոն: