13:44 | 16.03.12 | Նորություններ | 796

Վարչապետը նախաճաշել է ՏՏ-ընկերությունների ղեկավարների հետ

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն այսօր աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները:

Քննարկվել է կադրերի պատրաստման խնդիրը, մասնավորապես, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) «National Instruments» ընկերության հետ համատեղ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ստեղծման հարցը: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից եւ համոզմունք հայտնել, որ այն հաջողությամբ կհասցվի իր տրամաբանական ավարտին: 

Անդրադարձ է կատարվել նաեւ մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդրին: Քննարկվել են Գյումրու տեխնոպարկի ուղղությամբ կատարվող աշխատանքները, առաջարկվել է նույն գաղափարն իրականացնել նաեւ Վանաձորում: