17:24 | 06.03.12 | Նորություններ | 5616
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին. մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական անձինք կարող են միացման վարձը վճարել 6 կամ 12 ամսվա ընթացքում:
“Մեր հերթական առաջարկը հաշվի է առնում հաճախորդների պահանջներն ու ցանկությունը եւ միտված է քաղաքային հեռախոսակապի ու լայնաշերտ Ինտերնետ-հասանելիության ծառայություններն ավելի մատչելի դարձնելուն”, - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը ֆիզիկական անձանց համար կազմում է 12000 դրամ: