14:05 | 02.03.12 | Նորություններ | 673

Microsoft-ն առաջարկում է օգնել Windows 8-ի հայաֆիկացման գործում

Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հաղորդագրություն է տարածել, առաջարկելով ցանկացողներին օգնել Windows 8-ի  հայաֆիկացման գործում:

«Այցելե՛ք այստեղ  մասնակցեք ֆորումին՝ քվեարկելով Ձեր նախընտրած բառերի օգտին, արեք նոր առաջարկներ: Ձեր մասնակցությունն անհրաժեշտ է Windows 8-ի տեղայնացման  թարգմանության բարձր որակը ապահովելու համար:», - ասված է հաղորդագրության մեջ:

Ֆորումը հասանելի կլինի մինչ ս.թ. մարտի 26-ը: