17:24 | 21.02.12 | Նորություններ | 1898
Երեւան/Մեդիամաքս/. Ucom-ը ձմեռային ակցիայի ավարտից հետո չի ինվազեցնի իր բաժանորդներին մատուցվող ինտերնետ-ծառայությունների արագությունները:
Այսպիսով, տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար կազմում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ, 12Մբ/վ` 12000 դրամ, 15Մբ/վ` 15000 դրամ, հայտնել են ընկերությունում:
Անփոփոխ կմնան նաեւ «Երեքը մեկում» բոլոր փաթեթներում (ինտերնետ, IP-հեռուստատեսություն եւ հեռախոսակապ) ներառված ինտերնետի արագությունները` Կլասիկ, Ռոք և Ջազ փաթեթներում կազմելով համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ: Բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կշարունակեն ստանալ արագ ինտերնետ` նախկին սակագներով: