18:12 | 13.02.12 | Նորություններ | 1283

Facebook-ում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Facebook սոցիալական ցանցում բացվել է \"Կ.Գ.Ն. Ընդունարան\" էջը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:

Պատասխանները նույնպես կզետեղվեն \"Կ.Գ.Ն. Ընդունարան\" էջում:

«Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ  քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ», - Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԳՆ-ում: