11:35 | 08.02.12 | Նորություններ | 1191
Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս կազմող Itel.am կայքը եւ Circle.am հայկական վեբ-ռեսուրսների վարկանշման համակարգը ներկայացնում են ուշադրության արժանի այն կայքերը, որոնք նախորդ շաբաթ գրանցվել են Circle.am-ում: Կայքերը գնահատվում են երեք չափանիշներով` դիզայն, հարմարավետություն եւ բովանդակություն, յուրաքանչյուրը` 5-բալանոց համակարգով:
Բարսելոնա
http://fanofbarca.do.am/ կայքը ստեղծված է Բարսելոնա ակումբի երկրպագուների կողմից: Կայքում ներկայացվում են թարմ լուրեր ակումբի մասին, սակայն դրանց ոճն ու մատուցման ձեւը անթերի չեն: Ակնհայտ խնդիր կա նաեւ լուսանկարների հետ` դրանք մեծ մասամբ “լոճված” են:
Դիզայն` 2
Հարմարավետություն` 2
Բովանդակություն`2
Բարսելոնա 2
http://fcbarcelona.do.am կայքը եւս “Բարսելոնայի” մասին է: Նախորդի համեմատ, այս մեկը աչքի է ընկնում ավելի անփույթ դիզայնով եւ նավիգացիայով:
Դիզայն` 1
Հարմարավետություն` 1
Բովանդակություն`1
Միլան
Նախորդ շաբաթ Circle.am-ում գրանցվել է նաեւ Միլանի երկրպագուների կայքը` http://blogrossoneri.blogspot.com: Ի տարբերություն Բարսելոնայի ֆան-կայքերի, այս կայքը ավելի «խնամքով» է պատրաստված:
Դիզայն` 3
Հարմարավետություն` 3
Բովանդակություն`3
Թիմ Բիլդինգ
http://www.modd-events.am կայքը ներկայացնում է համանուն ընկերությանը, որը
մասնագիտանում է կորպորատիվ եւ անհատական միջոցառումների, սեմինարների եւ համաժողովների կազմակերպման ոլորտում:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`4
Երիտասարդական հիմնադրամ
http://heh.am/-ը Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքն է: Կայքի նավիգացիան բավականին անհասկանալի է, վերին մասում տեղադրված լուսանկարներն ու հաղորդագրությունները պատմում են հիմնադրամի միջոցառումների մասին, սակայն դրանց մեծ մասը վերավերում են 2011 թվականին:
Դիզայն` 3
Հարմարավետություն` 3
Բովանդակություն`3
Առցանց Հոգեբանական ծառայություններ
http://www.hilfmann.com կայքում նշված է, որ \"Հիլֆմանն հոգեբանական ծառայություններ\"-ը հիմնադրվել է 2011թ.-ին եւ մատուցում է հոգեբանական ծառայություններ: Ընդ որում, հիմնական շեշտը դրվում է ծառայությունների մատուցման առցանց (online) ձեւաչափի վրա: Մասնավորապես, կայքն առաջարկում է հոգեբանական ծառայություններ Skype-ով:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`4
Ազգային Գաղափար
http://nationalidea.am համանուն ամսագրի կայքն է` ներկայացված են տպագիր տարբերակում լույս տեսած նյութերը:
Դիզայն` 3
Հարմարավետություն` 3
Բովանդակություն`4
Երիտասարդ բժիշկների խորհրդարան
http://amsp.am-ը Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի Ուսանողական Խորհրդարանի կայքն է: Կայքը ակնհայտ խնդիրներ ունի բովանդակային մասի հետ`շատ բաժինների հղումներին սեղմելիս ի հայտ է գալիս There are no translations available ոչ այնքան հասկանալի գրությունը:
Դիզայն` 3
Հարմարավետություն` 3
Բովանդակություն`3
Շարականներ
http://sharakanner.blogspot.com/ կայքում կգտենք հայ եկեղեցական երգեր, տաղեր, մեղեդիներ, շարականներ:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`5
Շտապ համակարգչային օգնություն
http://support.sahak.am կայքը խորհուրդներ է տալիս համակարգչային տեխնիկայի հետ առաջացող խնդիրները լուծելու համար: Գաղափարը լավն է, սակայն բովանդակությունը, դիզայնը ու նավիգացիան թերություններ ունեն:
Դիզայն` 3
Հարմարավետություն` 3
Բովանդակություն`3
Գլաձոր Համալսարան
http://new.gladzor.am կայքը “Գլաձոր” համալսարանի պաշտոնական կայքն է: Չնայած դիզայնը բավական հնաոճ է, կայքը բավականին մանրամասն տեղեկատվություն է մատուցում բուհի մասին:
Դիզայն` 3
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`5
Քրոնիմետ
http://cronimet-mining.am կայքը ներկայացնում է ՀՀ խոշորագույն հարկատուի` Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի սեփականատեր ընկերության գործունեությունը Հայաստանում:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`4
Վեբ դիտարկումներ ու քննարկումներ
http://arminternet.com կայքը ներկայանում է որպես հարթակ քննարկումների համար: Կայքն իր առջեւ բարդ խնդիր է դրել` ապացուցել, որ քննարկումներ կարելի է անել Facebook-ից դուրս:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 3
Բովանդակություն`2
Օրանժի բլոգային հարթակը
http://www.orangeblog.am Օրանժ Արմենիայի նախաձեռնած հարթակն է բլոգերների համար: Բավական թարմ ու հետաքրքիր է նայվում:
Դիզայն` 5
Հարմարավետություն` 5
Բովանդակություն`5