15:59 | 23.01.12 | Նորություններ | 2816

Orange-ը վաղը կգործարկի տեսականում մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը

Երեւան/Մեդիամաքս/. Վաղը Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութում տեղի կունենա տեսականում մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող 3G+ տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի կոմերցիոն գործարկումը:

Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը կներկայացնեն նոր սակագնային առաջարկները:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին, որի ներբեռնման թողունակությունը կազմում է մինչեւ 150 Մբիթ/վրկ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE «Ինտերնետ էքսպրես» փաթեթի առավելագույն արագությունն է մինչեւ 6 Մբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ: