17:08 | 19.01.12 | Նորություններ | 3851
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է VDS (Virtual Dedicated Server) ծառայության գործարկման մասին:
Իրավաբանական անձանց համար ծառայության կոմերցիոն գործարկումը կսկսվի 2012թ. հունվարի 20-ին` ընկերության տվյալների կենտրոնի (Data Center) հիման վրա:
512 ՄԲ հատկացված օպերատիվ հիշողությամբ «VDS 10 GB» ծառայության ամսեկան բաժանորդավճարը կազմում է 10000 դրամ: Սկավառակի ծավալի (HDD) հավելյալ յուրաքանչյուր 1 ԳԲ-ի համար ամսեկան վճարը կազմում է 500 դրամ, իսկ օպերատիվ հիշողության (RAM) լրացուցիչ յուրաքանչյուր 128 ՄԲ` 1000 դրամ: Ռեսուրսների հասանելիությունն ապահովվում է արտաքին կապուղիների համար` 20 Մբվ, իսկ ներքին կապուղիների համար` 100 Մբվ արագությամբ:
«VDS-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես վիրտուալ սերվերի կազմակերպման ամենաառաջատար, ժամանակակից և պաշտպանված ծառայություն, և մենք ուրախ ենք, որ այն արդեն հասանելի է մեր կորպորատիվ հաճախորդներին», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ընկերության տվյալների կենտրոնը խոշորագույնն է երկրում և հագեցված է ամենաժամանակակից սարքավարումներով, կապի արագագործ կապուղիներով` սեփական օպտիկամանրաթելային գծերի միջոցով: Մոնիթորինգի ավտոմատացված համակարգերն ապահովում են աշխատունակության շուրջօրյա դիտարկումը, իսկ տեխնիկական ու ծրագրային ապահովումն երաշխավորում է ընկերության և նրա գործընկերների համակարգերի կայուն աշխատանքը», - հայտնել են ԱրմենՏել-ում: