ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
17:31 | 22.12.11 | Նորություններ | 2190
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը “Կրթական հիմնադրամ” ծրագրի շրջանակներում, ի հավելումն անցած տարի ընտրված 150 ուսանողների, ամբողջությամբ կվճարի եւս 50 ուսանողի ուսման վարձը:
Ուսանողները սովորում են ՀՀ 20 բուհերում:
“Կրթական հիմնադրամ” ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճարում է հատուկ կարիքներով, ծնողազուրկ, 5 եւ ավել անդամներից բաղկացած սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող, հաշմանդամ ծնողներ ունեցող առաջին եւ երկրորդ կուրսերի ուսանողների ուսման վարձը:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը ուզում է հնարավորություններ տալ ուսանողներին:
“Դուք մեր ապագան եք եւ մեզ համար կարեւորություն եք”,-դիմելով ուսանողներին` ասել է Ռալֆ Յիրիկյանը եւ հորդորել հաջողությամբ ավարտել քննաշրջանը, որպեսզի ընկերությունը չդադարեցնի ֆինանսավորումը:
Միջոցառման ընթացքում վիճակահանությամբ ընտրված 15 ուսանողները ստացել են նոութբուք համակարգիչներ եւ “ՄՏՍ Կոնեկտ” մոդեմներ` 6 ամսվա ինտերնետով: