16:59 | 16.12.11 | Նորություններ | 4181

ԱրմենՏել-ը «Դուռը բաց» կատակերգական ֆիլմի գլխավոր հովանավորն է

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) դարձել է «Կայմ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Դուռը բաց» հայկական լիամետրաժ կատակերգական ֆիլմի գլխավոր հովանավոր: Բոլոր ցանկացողները կարող են դիտել ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում` սկսած 2011թ. դեկտեմբերի 17-ից:

Ֆիլմի ռեժիսորն է Ավագ Ավագյանը, որը նաեւ հայտնի է հայ հանդիսատեսին որպես «Իմ սիրելի քաղաք Երեւան» սիրված ֆիլմի հեղինակ: «Դուռը բաց» կատակերգության գլխավոր դերերում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը եւ Արսեն Գրիգորյանը: Բեմադրող օպերատոր` Արտավազդ Խաչատուրյան, պրոդյուսեր` Հրաչյա Շմավոնյան: 

«Վերջին շրջանում հայկական կինեմատոգրաֆը հանդիսատեսին է ներկայացրել մի շարք խոշոր հաջողված նախագծեր:  Դա թույլ է տալիս նկատել ազգային կինոարտադրության վերածննդի միտումները եւ հուսալ, որ այս ոլորտում կլինեն նոր նվաճումներ: Մենք հավատում ենք, որ նոր ֆիլմը կդառնա հայ  հանդիսատեսի ամենսիրվածներից մեկը, եւ Ամանորյա տոների նախաշեմին կպարգեւի նրանց ուրախ եւ դրական զգացմունքներ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Դուռը բաց» ֆիլմի հովանավորներն են նաեւ Կոնվերս բանկը եւ Armenia Wine ընկերությունը: