Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը
11:09 | 08.12.11 | Նորություններ | 3365
Երեւան: Մեդիամաքս: Միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զգուշացրել է, որ անհայտ անձը Twitter-ում ներկայանում է իր անունից:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նոյեմբերին Լեւոն Արոնյանը բացել էր իր պաշտոնական էջը Twitter-ում` http://twitter.com/#!/LevAronian:
Առաջին գրառման մեջ Լեւոն Արոնյանն ասել էր, որ մտադիր է պայքարել http://twitter.com/#!/GMLevonAronian օգտատիրոջ դեմ, ով հանդես է գալիս իր անունից:
Դեկտեմբերի 6-ին արված իր վերջին գրառման մեջ Լեւոն Արոնյանը նշել է.
“@GMLevonAronian իրավունք չունի խոսելու իմ անունից. մարդիկ մտածում են, որ դա ես եմ: Ասեք բոլորին, որ նա կեղծ է: Այսօր պաշտոնապես կբողոքեմ այդ անհաջողակի դեմ”: