ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
14:39 | 01.12.11 | Նորություններ | 2465
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Անցկացրու ձմեռն ինտերնետում» ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակում Հայաստանի բոլոր բնակիչները մինչեւ դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսն օգտվել ծառայությունից անվճար:
Ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը: Hi Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ եւ 12000 դրամ:
«Նոր առաջարկի շնորհիվ մեր երկրի ավելի քան 60 բնակավայրերի բնակիչներն ամբողջ ձմեռ կարող են անվճար օգտվել Hi Line ինտերնետ ծառայությունից»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: