14:15 | 01.12.11 | Նորություններ | 3661

ADC-ն հայտարարել է, որ շարունակում է դիվերսիֆիկացնել ծառայությունների շրջանակն ու աշխարհագրությունը

Երեւան/Մեդիամաքս/. «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» (ADC) ՓԲԸ-ն այսօր հայտարարել է, որ  շարունակում է դիվերսիֆիկացնել իր ծառայությունների շրջանակն ու աշխարհագրությունը:

«Այդ նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ֆինանսական միջոցներ է տրամադրել ընկերությունը»,- ասվում է ADC-ի հաղորդագրությունում:

«Վարկի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք  բերման եւ արդիականացման  ծախսերը, ինչպես նաեւ կընդլայնվի մատուցվող ծառայությունների շրջանակը: Տվյալ ֆինանսավորումը ընկերությանը հնարավորություն կտա բարձրացնել որակը եւ ընդլայնել կորպորատիվ եւ մանրածախ հաճախորդներին մատուցվող ծառայություների շրջանակն ու աշխարհագրությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:

ADC-ի մամուլի հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում շուկայի մեկ այլ մասնակցի հետ միաձուլման մասին, ինչպես դա նշված էր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` այսօր ավելի վաղ տարածված մամուլի հաղորդագրությունում: