09:43 | 17.11.11 | Նորություններ | 2493
Երեւան/Մեդիամաքս/. Google-ը Apple App Store ինտերնետ-խանութ է վերադարձրել Gmail փոստային ծառայության համար նախատեսված պաշտոնական հավելումը, որը սխալի առկայության պատճառով նոյեմբերի սկզբին իր մեկնարկից անմիջապես հետո չեղյալ էր հայտարարվել:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին Google-ի կորպորատիվ բլոգում հայտնել է ընկերության ապրանքների հարցերով մենեջեր Մեթյու Այզանը:
Gmail-ի պաշտոնական հավելումը Apple App Store-ում էր հայտնվել նոյեմբերի 2-ին, սակայն մի քանի ժամ անց չեղյալ հայտարարվել, քանի որ առաջին գործարկման ժամանակ հաղորդագրություն էր հայտնվել, որ նոր նամակների ծանուցման համակարգում սխալ կա: Այն օգտվողները, ովքեր հասցրել էին ներբեռնել հավելումը App Store-ից, այժմ կարող են Apple-ի ինտերնետ-խանութներում ներբեռնել շտկված տարբերակը` նախապես հեռացնելով նախորդը:
Gmail-ի հետ աշխատանքի անվճար հավելումները նախատեսված են iOS 4 I եւ ավելի բարձր օպերացիոն համակարգով համալրված Phone սմարթֆոնների, iPad պլանշետների եւ iPod touch մուլտիմեդիա փլեյերների համար: