12:55 | 05.11.11 | Նորություններ | 1935
Երեւան/Մեդիամաս/. iPhone 4S-ի նախնական պատվերների գրանցումն արդեն մեկնարկել է, ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Պատասխանելով Facebook-ում Orange Armenia-ի էջի այցելուների հարցերին, Բրունո Դյութուան ասել է, որ ցանկացողները կարող են այցելել ընկերության կայք (http://orangearmenia.am/mobile/iPhone-4s) եւ կատարել նախնական ամրագրումը:
Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 11-ից:
Բրունո Դյութուան ասել է, որ Iphone4S-ի 16Գբ ծավալով մոդելն արժե 330 հազ. դրամ առանց բաժանորդագրության պարտավորության, իսկ 2 տարվա բաժանորդագրության դեպքում այն կարժենա 180 հազ. դրամ:
“Iphone4S-ի առաջին խմբաքանակը կազմելու է 500 հեռախոս: Հասանելի են լինելու բոլոր մոդելները 2 գույնով` սեւ եւ սպիտակ, որոնք ներկայացված կլինեն Orange-ի առնվազն 30 վաճառակետերում: Մեծ պահանջարկի դեպում արագորեն կարող ենք նոր խմբաքանակ բերել”,-ասել է նա: