Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է սպասարկել «Յուքոմ» ինտերնետ-պրավոյդերի բաժանորդներին:

Այսուհետ ընկերության կողմից մատուցվող  հեռահաղորդակցության ծառայությունների (ինտերնետ, մալուխային հեռուստատեսություն և թվային հեռախոսակապ) դիմաց վճարումները կարող են իրականացվել բանկի բոլոր բաժանմունքներում, հայտնել են Առէսիմբանկի մամլո ծառայությունում:

Բանկում գործում է նաեւ «Տելեքարդ» համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել կոմունալ, ինչպես նաև ինտերնետի, բջջային և ֆիքսված կապի վճարումները sms-հաղորդագրությունների միջոցով: