10:22 | 02.11.11 | Նորություններ | 2306

Նոյեմբերի 11-ին կմեկնարկի iPhone 4S-ի վաճառքը Հայաստանում, հայտնել է Apple-ը

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը հիշատակվում է այն 15 երկրների շարքում, որտեղ նոյեմբերի 11-ից պաշտոնապես կմեկնարկի iPhone 4S սմարթֆոնների վաճառքը:

Apple-ի կենտրոնական գրասենյակից հայտնել են, որ նոյեմբերի 11-ից iPhone 4S վաճառքի կհանվի հետեւյալ երկրներում` Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Գվատեմալա, Հոնկոնգ, Հունաստան, Մալթա, Նոր Զելանդիա, Պանամա, Լեհաստան, Պորտուգալիա, Սալվադոր, Ռումինիա, Չեռնոգորիա եւ Հարավային Կորեա:

iPhone 4S-ի վաճառքը սկսվել է հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում եւ եւս վեց երկրներում: Առաջին երեք օրվա ընթացքում Apple-ը վաճառել է ավելի քան 4 մլն iPhone 4S: