Երեւան/Մեդիամաքս/. Research2guidance-ի փորձագետները հաշվարկել են Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող բջջային սարքերի համար հասանելի հավելումների քանակը:
Նրանց գնահատմամբ, այս տարվա սեպտեմբերի դրությամբ Android Market-ում առկա էր ավելի քան 500 000 հավելում, գրում է Ferra.ru-ն:
Apple App Store-ում ներկայացված է շուրջ 600 000 հավելում, այսինքն` 20%-ով ավելի: Ընդ որում` App Store-ում այս կամ այն պատճառներով հեռացվել է հավելումների 24%-ը, այն դեպքում, երբ Android Market-ում այս ցուցանիշը զգալիորեն ավելի մեծ է` 37%:
Այսպիսով, այս տարվա երրորդ եռամսյակում Android Market-ում ներկայացված ակտիվ հավելումների քանակը կազմել է 319 161, Apple-ի App Store-ում ներկայացված 459 589 ակտիվ ծրագրերի համեմատ: