10:36 | 14.10.11 | Նորություններ | 2777

Plug & Play-ը ընտրել է առաջին նախագծերը Ռուսաստանում

Երեւան/Մեդիամաքս/. Սիլիկոնային հովիտի ամենահարգված ինկուբատորներից մեկը` Plug & Play ընկերությունը, հայտարարել է Ռուսաստանում առաջին նախագծերի մասին, որոնց նա պատրաստվում է աջակցել:

Ինչպես գրում է РБК Daily-ն, այդ նախագծերի շարքում են որոշ ընկերություններ, որոնք զբաղվում են սոցիալական ցանցերի օգտվողների համար ծառայությունների մշակմամբ, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի ոլորտի նախագծեր:

Մասնավորապես, Plug & Play ինկուբատորի ռուսաստանյան ներկայացուցչության առաջին ռեզիդենտներից են խաղային առեւտրի զարգացմամբ զբաղվող Toytemic ընկերությունը, նորաստեղծ Vite Me-ն, որը կոնֆերանսների ժամանակ ընդլայնում է կապի փոխանակման հնարավորությունները, սոցիալական ցանցերում ծերերի ներգրավվածության տեխնոլոգիայի զարգացմամբ զբաղվող Family Suite ընկերությունը, Shop Points էլեկտրոնային առեւտրի ծառայությունը եւ Mtel տելեկոմ ընկերությունը:

Plug & Play Tech Center-ը հիմնադրվել է 1996-ին: Առաջին ինկուբացված ընկերությունների մեջ էին Logitech-ը, PayPal-ը եւ Google-ը: