09:28 | 28.09.11 | Նորություններ | 4379

    iBuben կրթական ծրագիրը հասանելի է Android Market-ում

    Երեւան/Մեդիամաքս/. Android Market-ում հասանելի է 3-5 տարեկան երեխաներին հայկական այբուբեն սովորեցնելու համար նախատեսված iBuben կրթական ծրագիրը:

    Ծրագրի հեղինակները պնդում են, որ iBuben-ի օգնությամբ երեխաները կարող են 2 շաբաթում սովորել հայկական այբուբենը:

    iBuben 2 շաբաթվա ընթացքում անվճար կլինի, այնուհետեւ կդառնա վճարովի:

    Ծրագիրը կարելի է ներբեռնել այստեղ:

    Մոտ ժամանակներս կթողարկվի նաեւ iBuben-ի տարբերակը iPhone եւ iPad-ի համար: