13:48 | 22.09.11 | Նորություններ | 3063

ՎիվաՍել-ՄՏՍ-ն գործարկել է նոր “ՄՏՍ կոնեկտ ուսանողական” փաթեթը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ուսանողների համար նախատեսված “ՄՏՍ կոնեկտ ուսանողական” փաթեթը, որը տրամադրում է անսահմանափակ անլար ինտերնետ ամսական ընդամենը 5500 դրամով:

Փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում “ՄՏՍ կոնեկտ” մոդեմը տրամադրվում է անվճար:

Ամեն ամիս փաթեթի բաժանորդները կունենան 3 ԳԲ գերարագ ինտերնետ` առանց արագության սահմանափակման, որի սպառումից հետո ներբեռնման արագությունը կկազմի 384 Կբիթ/վրկ, իսկ վերբեռնմանը` 128 Կբիթ/վրկ:

Քարտի հաշիվը և օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել “Ինտերնետ օգնական” ինքնասպասարկման պորտալից կամ ուղարկելով traffic բառը 2030 կարճ համարին:

“ՄՏՍ կոնեկտ ուսանողական” փաթեթին բաժանորդագրվելիս անձնագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաև ուսանողական տոմսը: